Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթյուններ Բոստոնում (տեսանյութ)

Հասարակություն
8c1336ec111fa22bf2a68585596118b5

Բոստոնի մարաթոնի ֆինիշային գծի մոտ երկուշաբթի օրը տեղի է ունեցել երկու ուժգին պայթյուն, որի հետևանքով զոհվել է երեք, վնասվածքներ ստացել՝ 130-ից ավել մարդ:

Դեպքի վայր ժամանած փրկարար ծառայությունների աշխատողները արյունով պատված փողոցներից շտապում էին տեղափոխել տուժածներին մոտակայքում պատրաստված շարժական հիվանդանոց: Հիվանդանոցը պատրաստվել էր ավելի վաղ՝ մարաթոնի ուժաթափ եղած մասնակիցներին օգնություն տրամադրելու համար:

Պայթյունները տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մարաթոնի 27 հազար մասնակիցներից առաջինները սկսել են հատել ֆինիշային գիծը: Ոստիկանության աշխատողները պայթյուններից հետո թույլ չեն տվել մարաթոնի մասնակիցներին վերադառնալ մրցավազքի անցկացման վայր: Դադարեցվել է նաև դեպքի վայրը սպասարկող մետրոյի գծի աշխատանքը:

Նյու Յորքի ոստիկանության խոսնակը հայտնել է, որ Բոստոնում տեղի ունեցած պայթյուններից հետո քաղաքի Մանհաթան թաղամասում ուժեղացվել է նշանակալից վայրերի, ներառյալ հայտնի հյուրանոցների, հսկողությունը:

Բոստոն քաղաքը ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում գտնվող խոշորագույն քաղաքներից է, որտեղ ամեն տարի անցկացվող մարաթոնը քաղաքի նշանակալի միջոցառումներից մեկն է: Ամենամյա մարաթոնին մասնակցելու համար քաղաք են ժամանում բազմաթիվ հյուրեր:

Բոստոնում հնչել է երրորդ պայթյունը՝ այս անգամ JFK գրադարանում: Ոստիկանությունը հաստատել է պայթյունների փոխկապակցվածությունը: Նախնական տվյալներով կազմակերպիչը Սաուդյան Արաբիայից է, ով նույնպես վիրավոր է և գտնվում է հիվանդանոցում:

Տուժածներից 6-ի դրությունը ծայրահեղ ծանր է: Ոստիկանությունը նաև նշել է, որ մեծաթիվ պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել քաղաքի այլ մասերում:

ԱՄՆ-ը Կենտրոնական հետախուզական վարչությունը միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական ակտ:

 Ըստ արտասահմանյան մամուլի