Հրդեհ Արագածոտնի մարզում
Ապրիլի 16-ին, ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենայի անիվը:
Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.08-ին, մարվել՝ 03.29-ին:
Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Ման» մակնիշի 08 K 5125 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Բուրհան Կայան, Թուրքիայի հանրապետություն) բեռնախցիկում այրվել են 30 խմ պլաստմասե կոնստրուկցիաներ:
***
Հրդեհ Արմավիրի մարզում
Ապրիլի 16-ին, ժամը 00.55-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մյասնիկյան-Հացավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.16-ին, մարվել` 01.27-ին: Այրվել է Ս. Դավթյանին պատկանող քարե շինության տանիքը` 12 քմ: