A
A
Երեխան ընկել էր ջրանցքը
Երևանի Նորագյուղ թաղամասում՝"Թաիրով" կոչվող ջրանցքից ոստիկանության Երևանի ՃՈ առաջին գումարտակի հրամանատարը և անձը չպարզված քաղաքացին ջրանցքից դուրս են բերել 1998 թ. ծնված Գոհար Ավոյանին (Երևան, Ֆրունզեի փողոցի թիվ 6/6 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ)։
Նրան "1-03" ծառայության աշխատակիցները տեղափոխել են Երևանի "Սրբ. Աստվածամայր" բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։