ֆինանսավորել է Arian AMU տառատեսակների ստեղծումը
ԱՌԳԱ հիմնադրամը ֆինանսավորել է Արիան ԱՄՅու տառատեսակների ստեղծումը, ինչի շնորհիվ ամբողջացվել է հայկական համակարգչային տառատեսակների փաթեթը:
Արիան ԱՄՅու տառատեսակը արդեն ներբեռնվել է աշխարհի շուրջ 40 երկրներից: Համացանցի համար միջազգային չափանիշներ մշակող նշանավոր W3Consortium ընկերությունը հայերենի համար առաջարկում է օգտագործել Արիան ԱՄՅու տառատեսակը: Որպես համացանցային դիտման ստանդարտ տառատեսակ` Արիան ԱՄՅու-ն ներառված է նաև ՀՀ նախագահի, կառավարության, նախարարությունների, Կենտրոնական բանկի կայքերի ոճաթերթերում, այլ պետական եւ ոչ պետական կայքերում։
Տառաստեղծների միության հիմնադիր նախագահ Ռուբեն Թառումյանի կողմից ներկայացված Արիան ԱՄՅու տառատեսակների նորացված ընտանիքը ստեղծված է ավանդական տպագրության եւ տեսատիպ դյուրակիր սարքերի համար` բազմալեզու գրվածքներ կազմելիս բարձրորակ աշխատանք ապահովելու նպատակով:
Արիան ԱՄՅու ընտանիքը համալրվել է ոճային եւս երկու լրակազմով` շղագիր եւ միալայնք, ինչի շնորհիվ Արիան ԱՄՅու-ն այսօր կարող է համարվել հայկական տառատեսակների ամենախոշոր ընտանիքը:
Արիան ԱՄՅու-ն հայերենից բացի, հնարավորություն է տալիս գրվածքներ կազմել բոլոր եվրոպական լեզուներով` լատինատառ, հունատառ եւ կիրիլատառ, ինչպես նաեւ` վրացերեն, եբրայերեն:
Արիան ԱՄՅու տառատեսակների նորացված ընտանիքը տարածվում է լիովին ազատ եւ անվճար եւ հասանելի է այս հղումով` http://arian.tarumian.am/:
Արիան ԱՄՅու տառատեսակը բացեց նոր հեռանկարներ` նպաստելով նոր պատվերների ստացմանը: Մասնավորապես, այսօր արդեն Microsoft-ի կողմից Windows 8-ի հետ տարածվում է VERDANA տառատեսակը, որի հայերեն մասը ստեղծել է Ռուբեն Թառումյանը և Microsoft-ի պատվերով պատրաստվում է նաեւ Times New Roman-ի հայկական մասը:
ԱՌԳԱ հիմնադրամը ստեղծվել է «Քուինթա Քեփիթլ Փարթնըրզ Բի Վի» ընկերության (Quinta Capital Partners B.V.) բաժնետերերի (Ռուբեն Վարդանյան` Սբերբանկ կորպորատիվ-ներդրումային բանկի համաղեկավար; Գոռ Նահապետյան` Սբերբանկ կորպորատիվ-ներդրումային բանկի փոխնախագահ; Անուշավան Արզումանյան` «Քուինթա Քեփիթլ Փարթնըրզ Բի Վի» ընկերության մոսկովյան ներկայացուցչության ղեկավար) կողմից: