A
A
Երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել
Ապրիլի 16-ին, տեղական ժամանակով ժամը 14.44-ին Իրան-Պակիստան սահմանային գոտում՝ Խաշ քաղաքից 90 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 28.25 աստիճան և արևելյան երկայնության 62.20 աստիճան։
Ըսը ԱԻՆ-ի՝ երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել:
Ըստ «Ռիա նովոստի» և BBC լրատվական գործակալությունների տեղեկատվության՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ և ավերվել 1200-ից ավել շինություն: