Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերլուծություն միգրացիոն թեմայով

Հասարակություն
08af5207424ac93eaca3cd03e361f090

Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) փորձագետները պատրաստել են «ԵՄ-ում ընդունված չափանիշներին համապատասխանելիության տեսանկյունից ՀՀ միգրացիոն օրենսդրության և պրակտիկայի վերլուծությունը», որն ուսումնասիրում թե որքանով է միգրացիայի վերաբերյալ Հայաստանի օրենսդրությունը համապատասխանում ԵՄ օրենսդրությանը: Ուսումնասիրելով միգրացիայի հետ կապված օրենսդրական և ինստիտուցիոնալ պրակտիկաները, վերլուծությունը պարզել է, թե որքանով է Հայաստանի իրավական և ինստիտուցիոնալ դաշտը համապատասխանում ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրին, ինչպես նաև ԵՄ-Հայաստան Շարժունակության համագործակցության համաձայնագրի, ԵՄ-Հայաստան վիզաների տրամադրման դյուրացման և ԵՄ-Հայաստան հետընդունման համաձայնագրի պահանջներին:

Վերլուծությունը իրականացվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հովանու ներքո:

Այսօր այս վերլուծության հիմնական հանձնարարականները քննարկվեցին ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ: Ակնկալվում է, որ «ԵՄ-ում ընդունված չափանիշներին համապատասխանելիության տեսանկյունից ՀՀ միգրացիոն օրենսդրության և պրակտիկայի վերլուծությունը» կծառայի որպես «ճանապարհային քարտեզ» ազգային կանոնակարգերն ու ընթացակարգերն եվրոպական չափանիշներին ներդաշնակեցման գործում:

Ուսումնասիրությունը կատարվել է «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովի և Միգրացիայի միջազգային կազմակերպության զարգացման հիմնադրամի կողմից և իրականացվում է ՄՄԿ-ի և ՄԶՄԿ-ի կողմից: Ծրագրի նպատակներից մեկն էր ԵՄ Կանոնագրքին՝ միգրացիայի կառավարման վերաբերյալ օրենսդրության հնարավոր մոտարկման մասով իրազեկվածության բարձրացումը: ՙՀայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում՚ ծրագրի ընդհանուր բյուջեն 2450000 եվրո է, որից 1950000-ը տրամադրել է ԵՄ-ը: