Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրյուսովի ուսանողները միավորվել են

Հասարակություն
6664071b0e68a213ffdf61c1eaa4d179

«Բրյուսովի ուսանողների միության» հայտարարությունը

Մենք` ԵՊԼՀ ուսանողներս, հաշվի առնելով բուհի ներսում ուսանողների իրավունքների և պարտականությունների կատարման կարևորությունը, ուսանողների շրջանում ոչ քաղաքական և կուսակցական գործունեություն ծավալող կազմակերպության բացակայութ-յունը, հայտարարում ենք մեր կողմից ուսանողական ոչ քաղաքական նախաձեռնության` «Բրյուսովի ուսանողների միության» ստեղծման մասին:

Անցած տարվա ընթացքում բուհում տեղի ունեցած յուրօրինակ ուսանողական շարժումը ապացուցեց մեր համալսարանի ուսանողների վճռականությունը` սեփական իրա-վունքները պաշտպանելու և իր կողմից հռչակված խնդիրները լուծելու հարցում:

«Բրյուսովի ուսանողների միություն» ուսանողական նախաձեռնությունը իր գործունեության ժամանակ առաջնորդվելու է «հանուն ուսանողության» սկզբունքով:

Գործունեության ընթացքում նախաձեռնությունը պատրաստվում է`
• իրականացնել այլընտրանքային ուսումնական ծրագրեր` ուղղված ուսանողների մտավոր և ինտելեկտուալ զարգացմանը,
• կազմակերպել բանավեճեր` ուսանողությանը հետաքրքրող ցանկացած թեմայի շուրջ,
• կազմակերպել ժամանցային միջոցառումներ, որոնք ուղղված չեն լինի ուսա-նողներին կուսակցական գործունեության մեջ ներգրավելուն,
• պաշտպանել բոլոր ուսանողների շահերը, որոնք այս կամ այն պատճառով ոտնահարվել են,
• հնարավոր բոլոր միջոներով նպաստել բուհի ներսում պարբերաբար տեղի ունեցող կուսակցական գործունեության տապալմանը,
Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր գործունեության ընթացքում հայտնաբերված խնդիրների լուծման ճանապարհին հայտնում ենք մեր պատրաստակամությունը` համագործակցելու բուհի ղեկավարության և այլ շահագրգիռ կողմերի հետ:

Հ.Գ. Ի դեպ այսօր` ապրիլի 18-ին, լույս է տեսել մեր ուսանողական նախաձեռնության` «ԲՈւՄ» ուսանողական ամսաթերթի առաջին համարը, որը հանդիսանում է «Բրյուսովի ուսանողների միության» պաշտոնաթերթը բուհի շրջանակներում: Նախաձեռնությանը մասնակից ուսանողները հանդես են եկել ստորագրահավաքով, որին մասնակցել են ավելի քան 50 ուսանողներ: