Ակցիա անողները սխալ պայմանագրե՞ր են ներկայացրել
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը չի ընդունում իր հասցեին հնչեցրած մեղադրանքները։
Հիշեցնենք, որ թվային օպտիկական կրիչների առք ու վաճառքով զբաղվողներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի մոտ։ Ըստ նրանց՝ համապատասխան մարմինները հրաժարվում են նրանց ակցիզ տրամադրել և մեղադրում էին դրա համար Արմեն Ազիզյանի:
Վերջինս ի պատասխան բողոքի ակցիա անողների՝ լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ այն պայմանագրերը, որոնք մերժվել են դրանք չեն համապատասխանում օրենքին և ովքեր համաձայն չեն, թող դիմեն դատարան:
«Մերժվում են այն պայմանագրերը , երբ գործակալությունը չի հաստատում իր վերարտադրելու իրավունքը: Այս օրենքը ընդունվել է մեր ազգային մշակույթի զարգացման համար, որ մեր կատարողներն ու հեղինակներն էլ կարողանան իրենց աշխատանքի համար վարձատրվել», -ավելացրեց պարոն Ազիզյանը:
Նա պնդում է, որ արտադրող ընկերության ներկայացուցիչները ներկայացնում են էջերը փոխած պայմանագրեր, իսկ ձայնատեսասկավառակների ներկայացուցիչների հետ նրանք որևէ պայմանագիր կամ առնչություն այս օրենքով չեն ունենում:
Ստեղագործողների, կատարողներին, ֆիլմ արտադրողների հեղինակային իրավունքները այսուհետ պաշտպանված են կրիչների հսկիչ նշաններով դրոշմավորելով:
Դրոշմապիտակները տրվում են միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:
Նրանք Պետեկամուտների կոմիտե են ներկայացնում կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք, որի տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: