Պահանջում են բուլդոզերները հանել ձորից (տեսանյութ)
Այս պահին Բյուրականի մոտ 600 բնակիչ բողոքում է Ամբերդ գետի վրա կառուցվող փոքր ՀԷԿ-ի համար։ Բնակիչների խոսքերով՝ ՀԷԿ-ի կառուցման դեպքում ամբողջ ցանկատարածություններն ու պտղատու այգիները կզրկվեն ջրից, կչորանան ծառերը։
Բյուրականցիներն ընդգծում են, որ առանց այս ՀԷԿ-ի կառուցման էլ գյուղը խմելու և ոռոգման լավ ջուր չի ստանում. «Եթե ՀԷԿ-ը կառուցվի, մենք կլքեն գյուղը»։
Բնակիչների ասելով, կառուցվող ՀԷԿ-ը պատկանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։
Գետի տարածքում, չորս օր առաջ կառուցապատող ընկերությունը, որի անունը գյուղացիները չգիտեն, տարածք է բերել տրակտորներ, բուլդոզերներ։ Այս պահին գյուղացիները կանգնեցրել են աշխատանքները, բանվորներն էլ հեռացել։
Բնակիչները վստահեցնում են, բողոքի ակցիաներ իրականացնելու են այնքան ժամանակ մինչև տեխնիկան չհեռանա և չդադարեցվեն ՀԷԿ-ի կառուցման աշխատանքերը։