Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պռոշյանցի երիտասարդը կմնա կալանքի տակ

Հասարակություն
ff5b67b1a726a1b969f0c60bf1080f57

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր անփոփոխ է թողել Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց՝ կալանքն ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Նա մեղադրվում է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ։

Այս մասին «Ա1+»-ին հայտնեց մեղադրյալի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն գյուղապետ Հ. Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի: