Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցանակակիրները կստանան 400.000 դրամ

Հասարակություն
972e715904cc971a7a3a9fcf4de263c7

Այսօր ամփոփվեցին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության հայտարարած երկու մրցույթները` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:

Մրցույթին մասնակցած և համապատասխան հոդվածներ ունեցող երեք մրցանակակիրները «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կպարգևատրվեն 400 հազարական դրամի չափով: Մրցանակի են արժանացել .

1.Վահրամ Այվազյանը` «Ցեղասպանություն. մտադրությունը, հիմնավորումը և տիպոլոգիան» աշխատանքի համար, որը վերլուծում է ցեղասպանության, որպես ծանրագույն հանցագործության, տեսական և գործնական հիմքերը, որոնք հանգեցնում են ոճրագործ պետության և գործող հանցակից անձանց կողմից իրենց մտադրության իրականացմանը:

2.Տիգրան Սարուխանյանը` «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Արմին Թ. Վեգների (1886-1978թ.թ.) հրապարակախոսական վկայությունները և Հայոց ցեղասպանությունը» աշխատանքի համար: Հեղինակը լուսաբանել է այնպիսի կարևորություն ներկայացնող գիտական հիմնախնդիր, ինչպիսին հայ ժողովրդի բնաջնջման ընթացքում, պատերազմում Օսմանյան Թուրքիայի գլխավոր դաշնակից Գերմանիայի որդեգրած քաղաքականությունն է, մասնավորապես` ոճրագործության կատարման գործում նրա ունեցած մեղսակցությունը:

3. Ազգությամբ տաջիկ Շավքաթ Կասիմովը` «Հայոց ցեղասպանության օրինակը և միլլեթի համակարգի դերը դրա իրականացման գործում» աշխատության համար: Հեղինակը տեսակետ է զարգացնում, որ Հայոց ցեղասպանությունը օսմանյան հասարակարգի բնական զարգացման մի գործընթաց էր, որը ձևափոխման իր այդ փուլում ընտրեց հայ ժողովրդի տեղահանության և բնաջնջման ծրագիրը, որպես պետական և հասարակական միատարր միավոր ստեղծելու հնարավոր ճանապարհ։

Հաշվի առնելով, որ մրցանակակիրներից մեկը բնակվում է ԱՄՆ-ում, իսկ հայազգի մրցանակակիրներն այս պահին գործուղման մեջ են արտերկրում, «Տաշիր> բարեգործական հիմնադրամը և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում> ֆեյսբուքյան նախաձեռնությունը նպատակահարմար գտան մրցանակների հանձնման արարողությունը անցկացնել հայաստանցի մրցանակակիրների` ՀՀ-ում գտնվելու ժամանակ:

Հավելենք, որ նշյալ մրցույթները շարունակական են և ընդգրկելու են ամեն տարվա ապրիլի 20-ից մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածները` մինչև 2015թ.: Մրցույթները նպատակ ունեն խրախուսել մեր ազգի, մեր ժողովրդի համար ամենացավոտ խնդրով՝ Ցեղասպանագիտությամբ զբաղվողներին ու այդ հարցը մրջազգայնացնողներին: Այս մասին հայտնում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։