Երկու երիտասարդներն էլ մահացել են
Այսօր՝ ժամը 02.52-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու թանգարանից դեպի Էրեբունու հիվանդանոց տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. Կա երկու տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ Այվազովսկի փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 35 ՍD 213 պ/հ (վարորդ` 24 ամյա Ն. Մանուկյանիդիս՝ Հունաստանի հանրապետության քաղաքացի) ավտոմեքենան բախվել է ճանապարհին կայանված «Բրոչ մյուլեր» մակնիշի BSB 974 պ/հ ավտոբուսին, ինչից 26-ամյա Ա. Գրիգորյանը մահացել է, իսկ Ն. Մանուկյանիդիսը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրջեջ-փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Փրկարաները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Գրիգորյանի դին:
Դեպքի վայրում են գտնվել «1-02» և «1-03» ծառայության աշխատակիցները:
Ժամը 06.00-ի սահմաններում Ն. Մանուկյանիդիսը հիվանդանոցում մահացել է:
Ինքնասպանության փորձ
Ապրիլի 18-ին, ժամը 21.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 11 փողոցի թիվ 48/1 տան բնակիչ Մարգարիտա Մաթևոսյանը փորձում է ինքնասպանություն գործել և հրկիզել տունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ Մ.Մաթևոսյանը ունի հոգեկան խանգարումներ: Վերջինս հոսպիտալացվել է հոգեբուժարան: