Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցանկացած երկրաշարժից շենք չի փլվում

Հասարակություն
73d1c45efbd315d8783c9fc4b12ecfb1

Երկրաշարժերի մինչեւ 5-6 բալ ինտենսիվության դեպքում մտավախություն պետք չէ ունենալ, որ կլինեն փլուզումներ, մարդկային զոհեր եւ այլն:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության շենքերի եւ շինությունների սեյսմակայունության կենտրոնի բաժնի պետ Գուրգեն Ամալյանը:

Նա նշում է, որ վերջին շրջանում տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժերը լինում են մինեւ 5 բալ ինտենսիվության, որը շատ թույլ ազդեցություն է թողնում շենքերի վրա:

«7-ը բալը միջին ցուցանիշ է շենքերի շինությունների վրա թողած ազդեցության տեսանկյունից, բայց արդեն 8 բալից հետո լուրջ հետեւություններ պետք է անել: Երեւան քաղաքը կամ Գյումրի, Վանաձոր քաղաքները գտնվում են սեյսմիկ 3-րդ գոտում, որտեղ կարող է լինել 9 բալ եւ ավելի, դրա մասին պետք է մտահոգվել»,-ասում է Ամալյանը:

Մասնագետները հորդորում են մարդկանց 5-6 բալանոց երկրաշարժերի դեպքում խուճապի չմատնվել, քանի որ շենքերի համար «մեծ ազդեցություն չեն կարող ունենալ»:

Սակայն նշում են, որ պետք է միշտ զգոն լինել, եւ միջոցառումներ ձեռնարկել շենքերի սեյսմիկ պաշտպանությունը բարձրացնելու համար:

Ի դեպ, Իրանի Խոյ քաղաքից ոչ հեռու երեկ գրանցվել էր 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որը զգացվել էր Հայաստանում։

«Ես չէի ասի, որ ակտիվության նոր փուլ է, որովհետեւ մեր տարածաշրջանը անընդհատ սեյսմիկ ակտիվ է: Պարզապես սեյսմիկ ակտիվությունը ավելի բարձր է սովորականից: Շարունակվում են երկրաշարժերի ցնցումները եւ Վանում, եւ Իրանի հյուսիս արեւմտյան հատվածում»,-ասում է Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը։