Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցեղասպանությունը գենետիկ հիշողություն է

Հասարակություն
d7dabd4ad30e0117786604cb9bbfbf8c

Երևանյան հիվանդությունը հատուկ է ցեղասպանություն վերապրած ժողովուրդներին: Հոգեթերապեւտ Արմեն Ներսիսյանն իր ուսումնասիրությունների արդյունքում պարզել է` այս հիվանդությամբ հիվանդանում են հիմնականում արևմտահայերի սերունդները: Հոգեթերապեւտը պարզել է, թե ինչպես են ցեղասպանության մասին հիշողություններն անդրադառնում այս հիվանդությունն ունեցողների վրա:

«Այս հիվանդների մոտ իրենց նոպաներից առաջ և դրանց ընթացքում ջարդը վերապրածի հիշողությունները ամբողջությամբ կամ պատառիկներով պահպանված են: Խոսքը ցեղասպանությունը վերապրածների երկրորդ, երրորդ սերունդների մասին է»,- ասաց պարոն Ներսիսյանը:

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ ասում է` ցեղասպանության մասին հիշողությունները ինչպես հայերի, այնպես էլ հրեաների և ընդհանրապես ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համար գենետիկ հիշողություններ են: Դրանք ցայտուն կերպով անդրադառնում են ազգային բնավորության վրա: «Օրինակ շատ հետազոտողներ հայ մայրերի գերխնամքն իրենց երեխաների նկատմամբ կապում են հենց գենոցիդի հետ: Նույն վիճակը նաև հրեաների մոտ է»,- ասաց հոգեբանը:

Սամվել Խուդոյանն անհատական օրինակով նաև բացատրում է, թե ցեղասպանությունն ինչպես է անդրադառնում վերապրածների հետագա սերումդների վրա:

«Մի սերնդի ողջ ցեղը վզի շրջանում անընդհատ պրոբլեմներ էր ունենում: Երբ գիտնականները փորձում են վերլուծել, թե որտեղից է առաջանում այդ խնդիրը տվյալ ցեղի մոտ, պարզում են, որ ցեղասպանության ժամանակ կտրել են նրանց պապի վիզը, և կենսաբանական այդ հիշողությունը փոխանցվել է նրա սերունդներին»,- պատմեց հոգեբանը: