Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց

Պաշտոնական
1f67d4fbbd79b3ca0a489fcab66e4a34

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի:

Անդրադառնալով Իրանի հայկական համայնքին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս Մոհամմադ Հոսեյնիի իր գնահատանքն ու շնորհակալությունը հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին` ինչպես հայ ժողովրդի զավակների նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի, այնպես էլ հայ հոգևոր-մշակութային արժեքների, մասնավորաբար եկեղեցիների հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:

Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց նաև Մայր Աթոռի և Հայաստանում Իրանի դեսպանատան միջև առկա համագործակցությունը մշակութային ոլորտում:

Զրույցի ընթացքում կարևորվեց միջկրոնական երկխոսությունների խթանումը` ի բարօրություն մարդկության խաղաղ կյանքի, ինչպես նաև հոգևոր կենտրոնների հարաբերությունների սերտացումը:
Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական գրասենյակը։