Լսել` նշանակում է տեսնել (տեսանյութ)
Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը», Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը», «Ամենագեղեցիկ ջրահեղձը աշխարհում», Օ Հենրիի «Վերջին տերևը», Վահան Վարդանյանի ստեղծագործությունները MP3 ձևաչափով հասանելի են տեսողական խնդիրներ ունեցողների համար։
Նախագծի հեղինակ Գայանե Կլեկչյանն ասում է, որ «Խոսող գրքերը» կոմերցիոն նախագիծ չէ:
Դրան ներգրավված բոլոր մասնակիցներն իրենց գործը կատարել են անշահախնդիր եւ անվարձահատույց: Խոսող գրքերի» համար ընթերցել են դերասաններ Դավիթ Հակոբյանը, Ժիրայր Դադասյանը, Արման Նավասարդյանը:
«Բոլոր գրքերը չէ, որ տպագրվում են տեսողական խնդիրների համար նախատեսված բրալյան այբուբենով: Աուդիոգիրքը ընդամենը ձևերից մեկն է: Հակում չունենք ասելու, որ այն կատարյալ է: Ես ընդհանրապես ոչինչ չգիտեմ, պարզապես անում եմ»,- ըստ hetq.am-ի ասել է ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, ով «Խոսող գրքեր» նախագծի 6-րդ ձայնասկավառակի համար ընթերցել է հայ և արտասահմանյան գրական ստեղծագործություններ:
Լսել` նշանակում է տեսնել: Սա նախագծի կարգախոսն է: