Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայոց արծիվները» հասել են Ղարաբաղ

Պաշտոնական
4979891347878779c4081420aeca30b9

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահության մի խումբ անդամների` կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ:

Ըստ ԼՂՀ Նախագահի մամլո ծառայության՝ հանդիպմանը արծարծվել են մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է հայրենասիրական ճիշտ դաստիարակությունը` այն համարելով առողջ եւ կենսունակ հասարակության կարեւոր հիմքերից մեկը: