Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժայռաբեկորը սահել է տան ուղղությամբ

Հասարակություն
e2b9e6d034a5e44a20656fa32afbc850

Ապրիլի 19-ին, Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի 2-րդ փողոցի թիվ 4 տան մոտակա ժայռից ժայռաբեկոր է պոկվել և ընկել ներքև:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ անձրևաջրերի հետևանքով տանը կից ժայռից մոտ 2 տ ժայռաբեկոր պոկվել և սահել է դեպի Ս. Գալստյանին պատկանող տունը (մոտ 100 մ հեռավորության վրա):

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։