Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք վերադարձել ենք տուն»

Հասարակություն
354cecb72676d15fe43902f2ccafabee

Ապրիլի 27-ին մեծ գալահամերգով կազդարարվի Օպերայի և ազգային ակադեմիական թատրոնի նոր, վերանորոգված բեմի բացումը:

Համերգի ամեն երկրորդ համարը բալետային է; Այս օրերին փորձում են վերջնական տեսքի բերել բեմը:

«Թատրոնը բացվում է, և մենք վերադարձել ենք տուն: Հուսով եմ, որ ամեն ինչ հունի մեջ կընկնի, և մենք էլ նորից կվերադառնանք մեր ֆիզիկական մարզավիճակին, որը պետք է լավ պարելու համար»,-ասում է Օպերայի և ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը։

Նոր բեմն տեխնիկապես վերազինված է, ինչը հնարավորություն կտա բալետային ներկայացումներ ժամանակ խուսափել համարների ավելորդ դանդաղությունից և բազմաթիվ այլ խնդիրներից, որոնց պարողներն ու բալետմեյստերները սովորաբար բախվում էին հին բեմում. «Օրինակ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման մեջ վարագույրը, որը պետք է բարձրանար և մենք շատ արագ փոխվեինք մի պատկերից մյուս պատկերին, դա շատ երկար ժամանակ էր տևում, հիմա մեզ խոստացել են, և ես տեսնում եմ, որ այժմ վարագույրները շատ արագ բարձրանում և իջնում են»։

Ռուդոլֆ Խառատյանի կարծիքով` բեմին և ներկայացումներին այսօր պակասում է այն ռիթմը, որն առկա է մեր կյանքում: Ներկայացումները բալետմայստերը համեմատում է ինտերնետի հետ` երբ այն մի փոքր դանաղում է, սկսում ենք անհանգստանալ:

«Եվ հենց այդ ինֆորմացիայի արագությունը, ինտենսիվությունը, խտությունը արտացոլվում է նաև բեմում: Դրա համար շատ գոհ եմ, որ բեմը վերազինվել է»,- ասաց նա՛