Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերջին զանգին» գումար չհավաքեք

Հասարակություն
aa26cbb06607463e8140dbeaee9037e9

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր գրությամբ դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ ակնկալելով համապատասխան հանձնարարական իրենց ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ բացառելով պարտադրված դրամահավաքի որևէ դրսևորում՝ ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ մայիսի 24-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս » միջոցառումը սովորողների համար իրական տոն դարձնելու, միջոցառումները դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել պահվածքով անցկացնելու համար:

Նույնաբովանդակ շրջաբերական է ուղարկվել նաև ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին: