Ռիմա Սարգսյանը երբեք չի մոռանա (տեսանյութ)
Երեւանաբնակ Ռիմա Սարգսյանի հայրն ու մայրը 1915թ. միայն հրաշքով են փրկվել: Նա երբեք չի մոռանա իր ծնողների պատմածները: Նրա տատին սպանել են՝ աղջկա աչքի առաջ։
Տիկին Ռիմայի մորը փրկել է անծանոթ մի տղամարդ` 5 -ամյա աղջկան անկացրել է գետն ու տվել մի ծեր կնոջը, որն էլ նրան հասցրել է Երեւան եւ հանձնել մանկատուն:
«Մամաս ասում է բերեցին լցրեցին Ղանթալի տակ, հիմիկվա Փակ շուկայի տարածքն է ամերիկացին եկավ՝ ասաց մեզ մանկատուն կտանի,այնտեղ շատ երեխաներ կային, քաղաքի տարբեր տեղերից էին հավաքել բերել», - պատմում ցեղասպանություն վերապրածի ժառանգը:
Նրա ծնողները հանդիպել ու սիրահարվել են հենց մանկատանը: Նրանց միավորել է եւ ողջ կյանքի ընթացքում ուղեկցել են ցեղասպանության դաժան հիշողությունները:
Որպես ցեղասպանություն վերապրածների ժառանգ Ռիմա Սարգսյանի կարծիքով այսօր միայն մեկ փոհատուցում կարող է լինել՝ Թուրքիայի կողմից իր ոճրագործության ընդունումն ու դատապարտումը: