Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայում հարգանքի տուրք մատուցվեց

Հասարակություն
c33d9b6f85b0882d92a3bdb47ae42ba4

Այսօր, ապրիլի 24-ին, Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակության օրը, Մոսկվայի նորակառուց եկեղեցական համալիրում հավաքվել էին հազարավոր հայեր` հարգանքի տուրք մատուցելու։

Եկեղեցու բակում տեղադրված պատմական խաչքարի մոտ ծաղկեպսակներ զետեղելուց հետո, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն, որի ավարտին Սրբազան հայրը կարդաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի համատեղ հայտարարությունը, որով Թուրքիայից պահանջվում է վերադարձնել բռնագրվված հայկական եկեղեցիները և եկեղեցապատկան տարածքները:

Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը, ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, մի շարք քաղաքական, հասարակական, կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եկեղեցու բարերարներ, Մոսկվայի «Հայորդյաց տան» ուսուցիչներ, սաներ, «ՆՈՒՌ» եկեղեցասեր երիտասարդաց միության անդամներ և այլն:
Հայտնում է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի մամլո դիվանը։