Ոստիկանությունը պարզում է՝ ինչպես են ծեծել
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել երեկ լրագրող Հակոբ Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպի առիթով։
«Ilur.am» կայքի լրագրող Հակոբ Կ.-ն հաղորդում է տվել, որ ապրիլի 23-ի ժամը 17.30-ից 18.00-ի սահմաններում, երբ գտնվել է Նորքի 7-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետի մոտ, որտեղ պետք է կայանար Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հանդիպում, անհայտ անձինք քաշքշել են իրեն` թույլ չտալով նկարահանումներ կատարել, այդ ընթացքում ձախ ձեռքի բութ մատի շրջանում զգացել է ֆիզիկական ցավ, իսկ իր կողմից ճշտված տվյալներով` Աշոտ Պ.-ն բռունցքով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Ի դեպ, Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ իր նկատմամբ բռնություն է ենթարկվել ոստիկանների ներկայությամբ։