Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ հակերների «վրեժը» (տեսանյութ)

Հասարակություն
8df07eb366e9bc1c7c5c8198a308a2d8

Դեռ գիշերվանից մի քանի թուրքական ու ադրբեջանական կայքեր եթարկվել են ցանցային գրոհի։ Նրանց գլխավոր էջում՝ հայ հակերների միջամտությամբ, հայտնվել են 1915թ. ցեղասպանություն դատապարտող ջահերով երթի կադրեր, ինչպես նաեւ Արա Գեւորգյանի «Ադանա» ստեղծագործությունը։

«Մենք ցույց ենք տալիս նրանց, որ Մեծ Եղեռնի թեման մոռացված չէ»,-ասում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Փորձագետը տարօրինակ է համարում, որ այս փաստից ավելի շատ վրդովել են, ոչ թե թուրքերը, այլ ադրբեջացիները։ Նրանք ճիշտ է հայկական կայքերը չեն կոտրել, բայց սոցիալական կայքերում հայերի դեմ հակաքարոզչություն են սկսել։

«Թվիթերում Հայոց ցեղասպանություն անունով խումբ կա, ադրբեջանցի երիտաասարդերը սկսել են այտեղ մեղադրանքներ ու զրպարտություններ գրել մեր հասցեին։ Օրինակ, որ մի աղջիկ գրել էր, որ իրական ցեղասպանները հայերն են»,- պատմում է մեդիա փորձագետը։

Սամվել Մարտիրոսյան արձանագրում է՝ վերջին տարիներին կիբեր գրոհների առումով հայերը ակտիվ չեն եղել, իսկ հարձակումների դեպքում էլ հանդիպել են հակառակ կողմի ակտիվությանը։ Նա համոզված է, որ այս անգամ էլ են նրանք փորձում ինչ-որ բան անել. «Մտածում եմ, որ փորձում են կոտրել մեր կայքերը, բայց քան որ մեր թիրախային կայքերը, օրինակ՝ Ցեղասպանության թանգարանի կայքը, պաշտպանված են, նրանք արդյունքի չեն հասնում»,- հավելեց Սամվել Մարտիրոսյանը։