Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին անգամ առանց Էդվարդ Միրզոյանի

Հասարակություն
5e007d65899c423f97786dca909e9b76

«Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական իններորդ փառատոնը այս տարի նվիրվում է կոմպոզիտոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի հիշատակին:

Կոմպոզիտորը 2006-2012թթ-ին փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ է եղել։

Փառատոնը այս տարի կանցկացվի ապրիլի 28-ից մայիսի 21-ը: Ծրագրով նախատեսված է վեց համերգ, որոնց ընթացքում, ըստ «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանի, հնչելու են տարբեր ոճերի երաժշտություն։
Ըստ նրա, հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները ներկայացնելու հետ մեկտեղ փառատոնը նաև խնդիր ունի հասարակայնությանը ծանոթացնելու Հայաստանի ազգային պատկերասրահի գործունեությանը։

«Մեր փառատոնն ունի ոչ միայն արդեն հավատարիմ,այլ նաեւ երիտասարդ սերնդի՝ նոր հանդիսատես։Մեր համերգներին գալիս են ոչ միայն երաժիշտներ, այլեւ երաժշտասեր ունկնդիրներ»,- ասաց Մարիամ Շահինյանը:

Փառատոնի բացման համերգին մասնակելու են նաեւ մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը եւ Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Համերգի ընթացքում հնչելու են Բախի, Կաչինիի, Վիվալդիի ստեղծագործություններից։