Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետական նմուշի դիպլոմ` շրջանավարտներին

Հասարակություն
b73b78a351672a2670b8429c200e915c

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար 2013 թվականի բակալավրի կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման քննությունների անցկացման բուհերի /ըստ մասնագիտությունների/ ցանկը հաստատելու մասին»:

Համաձայն հրամանի` ըստ մասնագիտությունների /մասնագիտացումների/ ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման քննությունները կազմակերպվելու են մայիսի 16-ից մինչև հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում:

Այս մասին հայտնում է ԿԳՆ-ը։