A
A
Լրագրողին տրվել է դատաբժշկի ուղեգիր
Ապրիլի 26-ին Նոր Նորքի քննչական բաժին են հրավիրվել Հակոբ Կ.-ն և Աշոտ Պ.-ն, որոնցից ոստիկանության ծառայողները բացատրություններ են վերցրել: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։
Հակոբ Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում www.ilur.am լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն էր կատարվում:
Ապրիլի 25-ին նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին: