Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խուզարկություններ Գյումրիում

Հասարակություն
2a87330711f4f7814cef10a746ddcdb6

Շարունակվում են խուզարկությունները՝ ապրիլի 23-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած սպանության փաստով հարուցված քրեական գործով։

Ապրիլի 26-ին կատարված խուզարկությունների արդյունքում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցի բնակիչ, 1961 թ. ծնված Հովհաննես Գ.-ի տնից հայտնաբերվել և առգրավվել է «Սայգա» տիպի որսորդական հրացան, «Սայգա-ՄԿ» տիպի 2 հրացան, 1987 թ. ծնված Ժորա Մ.-ին պատկանող, Խրիմյան Հայրիկի փողոցում գործող «Ռելաքս» ակումբից` «Վալտեր» տիպի գազային ատրճանակ և 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 3 փամփուշտ, իսկ Ղորղինյան փողոցի բնակիչ, 1958 թ. ծնված Էդվարդ Տ.-ի տնից` «Յուսան» տիպի որսորդական հրացան և «ՌԶՈՆ ՌԳ 59» տիպի գազային ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ավելի վաղ՝ փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում՝ ապրիլի 25-ին, ժամը 22.00-ին, խուզարկություն է կատարվել Գյումրի քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 1958 թ. ծնված Աշոտ Կ.-ի տանը, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է 12 մմ տրամաչափի որսորդական 10 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտ և 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման 1 փամփուշտ:
Աշոտ Կ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին փոխանցում է ոստիկանության մամլո ծառայությունը։