Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համերգը նվիրվում է Քոլին Դևիսի հիշատակին

Հասարակություն
354cecb72676d15fe43902f2ccafabee

Ապրիլի 29-ին՝ «Արամ Խաչատրյա» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայանա իր հերթական համերգով: Որպես մենակատար հանդես կգա բազմաթիվ միջազգային փառատոների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանը:

Համերգը նվիրվում է անգլիացի մեծանուն դիրիժոր Քոլին Դևիսի հիշատակին, ում ղեկավարությամբ ուսանել է Սերգեյ Սմբատյանը Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայում։

Համերգային ծրագրում՝ Դմիտրի Շոստակովիչ (Սիմֆոնիա թիվ 6), Կամիլ Սեն-Սանս (Թավջութակի կոնցերտ թիվ 1), Մորիս Ռավել (Վալս, խորեոգրաֆիկ պոեմ)։