Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակոցներ են հնչել

Պաշտոնական
4ef224f899dda04ddc6ea7dbfb66a74b

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ ապրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 330 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց:

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների և շփման գծի ողջ երկարությամբ հաստատել լիարժեք վերահսկողություն:

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն