Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳՆ հուշամեդալ՝ հեռացող դեսպանին

Պաշտոնական
4c5b0764e5425b9c8effe55b3de47442

Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին՝ առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Կովալենկոյին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավորման տարիներին հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական փոխգործակցությունը բոլոր բնագավառներում էլ ավելի է ամրապնդվել:

Դեսպան Կովալենկոն նշեց, որ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ռուսական եղբայրական կապերի զարգացման մեջ և շնորհակալություն հայտնեց պաշտոնավարման ժամանակ ՀՀ արտգործնախարարության կողմից ստացված մեծ աջակցության համար:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ:

Հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Կովալենկոյի ներդրման համար, նախարար Նալբանդյանն ԱԳՆ հուշամեդալ հանձնեց Վյաչեսլավ Կովալենկոյին:Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։