Որդերը հարձակվում են
Կապանի Մուշեղ Հարությունյան թաղամասում թրթուրները արդեն բնակարաններ են մտնում։
Մուշեղ Հարությունյան համար 5 շենքի բնակիչները զարմացած են՝ նման բան երբևէ չէին տեսել՝ որդերը խոհանոցի պատերին են, պարանից կախված լվացքի վրա, այգում,մի խոսքով անհնար է նրանցից ազատվել։
«Եթե նախկինում թրթուրների մեկ-երկու տեսակի էինք հանդիպում,այսօր արդեն դրանց անհնար է տարբերել»,-ասում են այգու տերերը։
Բնակիչներից մեկն էլ այգում տնկած վարդերն է ափսոսում՝ ամբողջությամբ կրծել են ու ծաղիկները ոչնչացրել։ Մի կողմից սպասվելիք կարկուտը ,մյուս կողմից էլ ՝ թրթուրները, ինչ կլինի այգիները վերջը, մնում է ենթադրել ։
Կապանի անտառտնտեսության պետ Վոլոդյա Միրզոյանը հեռախոսով տեղեկացրեց , որ ինչ- որ իրենցից է կախված ,արել են ,ևս մեկ անգամ ուսումնասիրվել են անտառները, «Արցախ անտառի» ներկայացուցիչների հետ հանդիպել են,մնում է սպասել,որ ուղղաթիռ տրամադրվի և սկսեն ավիասրսկումները։
Կապանի «Սոսի» Հը