A
A
Ինքնասպանության փորձ Վանաձոր քաղաքում
Մայիսի 15-ին, ժամը 07.07-ին անձը չպարզված քաղաքացին դիմել է թիվ 37 ՀՓՋ առ այն, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով կամրջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի 5-4 թիվ 1/21 տնակի սեփականատեր` 1959 թ. ծնված Ս. Հովհաննիսյանը Ներսիսյան փողոցի մոտակայքում գտնվող կամրջից նետվել է Տանձուտ գետը:
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացուն, ով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
***
Այրվել է տնակ
Մայիսի 14-ին, ժամը 21.58-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի 5-4 թիվ 1/21 տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.15-ին, մարվել՝ 22.44-ին:
Այրվել է Ս. Հովհաննիսյանին պատկանող տնակի դուռը և առաստաղը՝ 10 քմ:
***
Փլուզվել է տան տանիք
Մայիսի 14-ին, ժամը 21.20-ին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 12-ին Լոռու մարզի Ձորագետ գյուղում տեղի է ունեցել տան տանիքի փլուզում:
Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 12-ին ժամը 18.00-ի սահմաններում, դեռևս չբացահայտված հանգամանքներում փլուզվել է Ս. Աբովյանին պատկանող տան ննջասենյակի տանիքը` 30 քմ մակերեսով. տուժածներ չկան:
Մայիսի 14-ին գյուղապետարանի ուժերով կատարվել են քանդման և մաքրման աշխատանքներ:
***