A
A
Մարտական վարժանք՝ դպրոցում
Այսօր՝ժամը 12.30-ին, Երևանի Մ. Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցում (հասցեն` Նոր Նորքի 3-րդ զանգված, Գ. Բաղյան 5) ՀՀ ԱԻ նախարարությունը կանցկացնի մարտավարական վարժանք` «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով։
Վարժանքի նպատակն է`
• ստեղծված իրավիճակում ստուգել հրշեջ-փրկարարների տեսական գիտելիքների, գործնական ունակությունների և հմտությունների կիրառումը, ինչպես նաև անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը.
• հրդեհաշիջման աշխատանքներին զուգընթաց մարդկանց փրկելու աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
• դպրոցի անձնակազմի պատրաստականության մակարդակը։
Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։