Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պիտբուլները դպրոց կգնան

Հասարակություն
27e7f83812dba5e51d390dac1aacc822

Հայաստանի կինոլոգիական սպորտային միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանի երազանքը իրականություն է դարձել։

Հայաստանում `Նուբարաշենում այս տարի կբացվի Կ-9 շների վարժեցման, սպորտի, հենդլինգի, զոոթերապիայի բացառիկ դպրոց-կենտրոն:

«Աշխարհի բոլոր երկրներում կան նման դպրոց-կենտրոններ, որտեղ շներին սոցիալիզացնում են, պատրաստում քաղաքին, հասարակության մեջ ապրելուն»,-նշեց տիկին Վիոլետան:

Դպրոց-կենտրոնի կառուցման համար որպես խորհրդատու Հայաստան ժամանած Վրաստանի Կ-9 դպրոցի տնօրեն Զաբա Պսխվեդաձեն նկատեց, որ վաղուց ժամանակն էր նման կենտրոն բացել և կազմակերպել տարբեր տիպի միջոցառումներ հարևան երկրների մեջ:

Ըստ բանախոսների՝ նման կենտրոնի առկայության կարևորության մասին է փաստում նաև վերջերս Հյուսիսային պողոտայում պիտբուլ ցեղատեսակի շան կողմից մեկ այլ՝ ավելի փոքր շան խեղդելը:

«Կենտրնին առկայության դեպքում մարդիկ բերում են իրենց շներին վարժեցնելու, հատկապես ,երբ շները վայրի ցեղատեսակի են պատկանում: Մենք պարզեցինք,որ պիտբուլի տերը, ով կին է, հաճախ է իր շանը տվել տարբեր մարդկանց:Պետք էր հետևողական լինել»,-ասում է Վիոլետա Գաբրիելյանը:

Ի դեպ, դպրոցն կառուցվելու անձնական միջոցներով: