Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջերմաստիճանի վտանգավոր բարձրացում

Հասարակություն
cc399233d8d8efbc3a203e0328f45e1b

Վերջին 50 տարվա ընթացքում Հայաստանում ջերմաստիճանը բարձրացել է 1,1 աստիճանով, մինչդեռ միջազգային ցուցանիշը 0,7 աստիճանն է:

Այսօր կլիմայի միջազգային օրն է։ Այդ առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում կլիմայի ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը նշեց, որ ջերմաստիճանի բարձրացումը էկոլոգիական չէ, այլ մարդու գործունեության արդյունք։

«Գլոբալ ջերմաստիճանը երկրագնդի տարբեր վայրերում տարբեր չափով է բարձրանում, բայց մեզ մոտ ավելի շատ»,- նշեց նա։

Կլիմայի փոփոխությունն ազդում է նաեւ մարդկանց առողջության վրա
Շոգ օրերի թիվը երբ ավելանում է, դա հիմնականում վտանգ է սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողների, ծերերի եւ երեխաների համար։

Եվրապայում 2005 թ-ին 40,000 մարդկանց մահացության դեպքեր են գրանցվել կլիմայի փոփոխության ազդեցությունից։


Այսօրվա բանախոսը նաեւ նշեց, որ եթե բոլոր բացթողումները մեկ օրում վերացվեն, միեւնույն է ջերմաստիճանը միանգամից չի կարգավորվի։