Բերքը կորցրած, վարկառու գյուղացուն՝ արեւածաղկի սերմ
2013թ. մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտի պատճառած վնասը մեղմելու նպատակով կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ՀՀ տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից և Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Զերնոգրադ քաղաքի «Սկիֆագրո» կազմակերպությունից ձեռք բերել տարբեր մշակաբույսերի սերմացու և հատկացնել Արմավիրի մարզպետարանին` կարկտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործներին տրամադրելու նպատակով։
Սերմերի (եգիպտացորենի, առվույտի և արևածաղկի) ձեռքբերման, բարձման և տեղափոխման հրատապության համար տրվել են անհրաժեշտ ցուցումներ և հանձնարարականներ։ Մնացած մշակաբույսերի սերմերը պետք է գնվեն սերմերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող հանրապետության տնտեսվարող սուբյեկտներից։
Սերմերի ներկրման և բաշխման գործընթացը պետք է ավարտվի 5-օրյա ժամկետում՝ հաշվի առնելով ժամկետների սղությունը։