A
A
Դեսպանատունը ընթերցիչներ է տրամադրելու
ԱՄՆ դեսպանությունը 25 քինդլ ընթերցիչներ կհատկացնի Հայաստանի բոլոր տարածքներից ընտրված դպրոցներին:
Այդ սարքերը կտրամադրվեն այն դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին, որոնց աշակերտներն առավել բարձր միավորներ հավաքեցին օրերս անցկացված «Ընթերցանության օլիմպիադայում»: Մրցույթը կազմակերպել էին ՀՀ գիտության և կրթության նախարարությունը և «Անտարես» հրատարակչությունը:
Դեսպանատան աշխատակիցները շուտով դպրոցների համար տեղերում կկազմակերպեն այդ սարքերից օգտվելու ուսուցում և ընթերցիչները կհատկացնեն դպրոցներին: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքյան էջից։