Պայթյուն` փլուզմամբ
Մայիսի 17-ին, ժամը 01.44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 12-րդ փողոցի թիվ 10 տանը տեղի է ունեցել պայթյուն ,որն ուղեկցվել է փլուզումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ, ինչից տեղի է ունեցել շենքի կոնստրուկցիոն տարրերի մասնակի փլուզում: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ննջասենյակում այրվել է մահճակալի թիկնակը` 0,5 քմ, փլուզվել են տան միջնապատերը` 35 քմ:
Հրդեհի նոր օջախ «Սպայկայում»
Մայիսի 17-ին, ժամը 01.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեից` «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող շենքից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ շինության երկրորդ հարկում այրվում են պլաստմասե թափոններ` 1 խմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.57-ին, մարվել` 01.59-ին:
Հրդեհ Արարատի մարզում
Մայիսի 17-ին, ժամը 00.50-ին, ՀՀ ԱԻՆ Արտաշատի ՀՓՋ-ից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի նախկին «Հայկոպ» բազայի շենքն այրվում է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, անհայտ պայմաններում այրվել է Արտաշատ քաղաքի վարչական տարածքում գտնվող նախկին «Հայկոպ» բազայի վարչական շենքի 2-րդ հարկը և տանիքը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 02.53-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն: