Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարտոֆիլի որա՞կն է վատը (տեսանյութ)

Հասարակություն
294704fcf59c76fb99f22a6248f42edf

Գեղարքունիքի` Կարմիր գյուղի բնակիչ Ռոման Նավոյանն ամեն օր վաղ առավոտից կանգնում է Երեւանի փողոցներից մեկում` նախորդ տարվա իր մշակած կարտոֆիլը վաճառելու համար:

Թեեւ նա մայթին կանգնում է մինչեւ երեկոյան ժամը 21:00-ը, սակայն գնորդներ չկան:

«Օրվա մեջ ամենալավագույնը 10 հոգի մարդ են գալիս, էն էլ ինադ զինաթ անելով, չունի մարդը, որ առնի, գինն ասում ես, նեղվում գնում է»,-ասում է Ռոմանը:

Կարտոֆիլը վաճառում է կիլոգրամը` 50-100 դրամով; Իսկ սա նշանակում է, որ իր ծախսերի 30 տոկոսն էլ չի կարող հետ բերել:

«Պարարտանյութ տալիս ենք, մի պաչկա պարարտանյութը 6-7 հազար դրամ է: Ամեն դաշտը ջրելուց 10-20 հազար մանեթ փող են ուզում, վարում են, ցանում են, սալյարկեն` 10-20 հազար դրամ է»,-հավելում է Ռոմանը:

Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից վստահեցնում են, որ թե իրենց տվյալներն այլ են։ Կարտոֆիլը գյուղացու բակում չի մնում, արտահանվում է։


«Կարտոֆիլի արտահանման ծավալները շեշտակի աճել են»,-ասում է ՀՀ գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

Պաշտոնական տվյալներով Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերից ստացվող կարտոֆիլի բերքը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն եւ Վրաստան:

«Բանակցությունները գնում են, գյուղացիներից պատրաստ են մթերել բերքը` կարտոֆիլի բերքը, խնդիրը ուղղակի նա է, որ պետք է որակյալ գյուղմթերք տան գյուղացիները, որպեսզի Սպայկան եւ մնացած կազմակերպությունները կարողանան իրացնել դրսի շուկաներում»,-հավելում է Մակարյանը:

Մինչդեռ հիասթափված Ռոման Նավոյանը եւ նրա համագյուղացիները սպասելու ժամանակ չունեն եւ մտածում են արտագաղթի մասին:
«Բա մնում ենք, ինչ անենք: Սաղ Ռուսաստանի տարածքներում հարազատներ ունենք, իսկ հիմի մենք էլ ուզում ենք եթանք, որովհետեւ վիճակ չկա»,-ասում է Ռոմանը: