A
A
Երեւանում կբացվի լեհերենի կենտրոն
Մայիսի 20-ին, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում Հայաստանում ԼՀ դեսպան Զդիսլավ Ռաչինսկին և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիսավոր պայմաններում կբացեն Լեհերենի կենտրոն, որը ծառայելու է Հայաստանում լեհերենի ուսուցման տարածմանը և լեհական մշակույթի մասին գիտելիքի խորացմանը:
Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև «Կոլլաժ» հրատարակչության հետ համատեղ Հայաստանում ԼՀ դեսպանության կողմից հայերենով հրատարակված Լեհաստանի քարտեզը, որը մեր երկրում եվրոպական երկրի առաջին քարտեզն է հայերենով հրատարակված:
Լեհերենի կենտրոնի բացումը և քարտեզի ներկայացումը Հայաստանում ներկայում ընթացող «Լեհական օրեր»-ի շրջանակներում իրականացվող միջոցառումներից են: