Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թռչնաֆաբրիկաներում հավերը չե՞ն սատկել

Հասարակություն
9312661555291aafc35c9511b47e3a9a

Թռչնաֆաբրիկաներում թվաքանակի ոչ մի անկում եւ հիվանդություն չկա. այսօր այս մասին հայտնեց սննդամթերք արտադրող ընկերությունների հետ քննարկմանը ներկա ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը:

«Անկումներ թռչնաֆաբրիկաներում այս օրվա դրությամբ չկա, որովհետեւ մենք այդ լուրը ստանալուց հետո, ամենօրյա հսկողություն ենք իրականացնում բոլոր ֆաբրիկաներում, ոչ մի հիվանդություն չկա»,-հավելում է նա:

Նա նշեց, որ երեկ ահազանգ ստանալուց հետո, սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները այցելել են թռչնաբուծական բոլոր ֆաբրիկաները:

«Իրականացրել են ուսումնասիրություն, այնտեղ առկա թռչնի գլխաքանակի հետ կապված խախտումներ չկան, եւ այդ լուրը չի համապատասխանում»,-ասում է Բախչագուլյանը։

Հիշեցնենք, որ երեկ «Հետքը» գրել էր,թե իր աղբյուրներն ահազանգում են, որ Հայաստանի մի քանի թռչնաֆաբրիկաներում տարածված է բրոնխային ինֆեկցիա հիվանդությունը, որի արդյունքում մեծ քանակով հավեր են սատկել: Որոշ սեփականատերեր շտապում են արագացնել հիվանդ թռչունների մորթը մինչեւ դրանց սատկելը: