Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմավիրցիները չգիտեն` ինչ անել (տեսանյութ)

Հասարակություն
e33b0151f47561589a37c57fc1b63ad9

Արմավիրցիները չեն կարող սպասել կառավարության աջակցությանը։

«Կառավարությունը ի՞նչ է անելու։ Սերմը տա ես ի՞նչ անեմ, ասենք՝ աշունը վերցրեցի 20-30-դրամով մի քանի տոննա բերք, դա տրակտորիստների փողը չի հանում, ես սերմը վերցնեմ ի՞նչ անեմ։ Ինչի սերմ էլ որ լինի, մեզ այսօր ոչինչ էլ պետք չէ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմավիր գյուղի բնակիչ Սրապիոն Նազարյանը։

Օրերս տեղացած կարկուտից տուժած գյուղացիներն այսօր կառավարությունից միայն մեկ ակնկալիք ունեն. «Ուզում ենք, որ վարկերը սառեցնեն։ Մենք գյուղապետարան ենք ներկայացրել, թե ով ինչքան վարկ ունի, որ տանեն ներկայացնեն։ Գյուղնախարարի տեղակալն ասաց, որ դա սեփական բանկեր են ու ոչինչ չենք կարող անել։ Եթե չեն կարող, ի՞նչ պետք է մեզ անեն, պետք է տանեն բերդերը լցնեն, թող տանեն լցնեն»,-նշեց Սրապիոն Նազարյանը։

Արմավիրցիներին օգնելու համար ստեղծվել է «Աջակցություն» արմավիրցիներին նախաձեռնությունը։ Նախաձեռնության հեղինակ Նարե Գրիգորյանի խոսքերով այսօր բոլորը տուժել են հավասարապես և բոլորը կանգնած են նույն խնդրի առաջ։

«Ճիշտ է կառավարությունն ասում է՝ պարարտանյութ ենք ուղարկում, սերմեր ենք բերելու բաժանելու, բայց ինչի՞ սերմեր են բերելու, արևածաղկի, եգիպտացորենի՞։ Իսկ մարդիկ ի՞նչ են կորցրել։ Մարդիկ կորցրել են խաղող, պտղատու ծառեր, իսկ կառավարությունը տալիս է եգիպտացորնեի, առվույտի և արևածաղկի սերմ»։