Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպայկա»-ի շենքում հերթապահություն է

Հասարակություն
eac05a84a5074cabf141e2d2063505d7

Մայիսի 17-ին, ժամը 10.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող շենքում հրդեհի նշաններ են նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.47-ին, մարվել՝ 13.28-ին: Տարբեր օջախներով այրվել են պլաստմասե թափոններ՝ մոտ 30 քմ:

Հրշեջ-փրկարարները դեպքի վայրում իրականացնում են հերթապահություն: