Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 328 դեպք

Հասարակություն
9dbea2db04a9db11dd6be2f134f60d91

Մայիսի երրորդ կիրակին աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառության օր: Այս տարի մայիսի 19-ին միջոցառման 30-րդ տարելիցն է, և ողջ աշխարհը զանգվածային միջոցառումներ է նախատեսում այդ օրը:

Այսօր մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող 493 մարդ, ովքեր բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակառետրովիրուսային բուժում և հնարավորություն ունեն ապրել երկարատև ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք, ունենալ առողջ երեխաներ:

Միակ անհրաժեշտ նախապայմանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելն է և անհրաժեշտության դեպքում բուժման հետևողականությունը:
Ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1445 դեպք: Այս թիվն աճի միտում ունի. դեպքերից 228-ը գրանցվել է 2012թ.-ի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ:

2012 թվականի ընթացքում արձանագրված դեպքերի մոտ 62%-ը հայտնաբերվել է բուժաշխատողների նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունների արդյունքում՝ հիվանդության ուշ փուլերում: Նույն միտումը նկատնում է նաև այս տարի:

1988-2013թթ. ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 328 դեպք: