Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարկերը կսառեցվե՞ն

Հասարակություն
00ef2a3dd29d242fb02d5cb1f89c7cc5

Կարկուտից տուժած համայնքներում գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների համար առաջնահերթ խնդիրը վարկերի երկարաձգումն է եւ տոկոսադրույքների վճարման կասեցումը: Մեդիա կենտրոնում անցկացված քննարկմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

«Երբ մենք կունենաք ամբողջական պատկերը, թե Արմավիրի այդ տուժած համայնքներից յուրաքանչյուրում, որքան են կազմում այդ վարկերի ընդհանուր ծավալները, որ բանկից ինչ չափով, ինչ ժամանակահատվածներում, երբ է դրանց վճարման ժամկետները սկսում, մենք կկարողանանք վերջնական ամփոփ ունենալ եւ առաջարկություն ներկայացնել կառավարություն»,-ասում է Պետրոսյանը:

Փոխնախարարը չի կարծում, թե կարկուտից տուժած բերքի հետեւանքով, շուկայում կլինեն գների էական շեղումներ: