Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնաճի ավտոմատ բարձրացումը անխուսափելի է

Տնտեսություն
d21242e409fbe7a1728db1ff890fc8f3

2014-ի երկրորդ կեսից գնաճը նորից հայտնվելու է նպատակային միջակայքում ։
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանի գնահատմամբ՝
առաջարկի շոկը՝ որոշակի սակագների ժամանակավոր ավելացման պատճառով, գնաճի ավտոմատ բարձրացում կբերի:

Առաջարկի շոկը, ըստ պարոն Ստեփանյանի , միանգամից ինչ-որ տեսակի ապրանքների, տվյալ դեպքում` գյուղատնտեսական ապրանքների գների աճն է` պայմանավորված բերքի նվազմամբ:

«Եթե առաջարկի շոկերը չլինեին, ապա գնաճը 4 տոկոսի շրջանակներում եւ մի փոքր ավելի ներքեւ հետագիծ էր ունենալու: Բայց քանի որ մենք այսպիսի առաջարկի շոկի առաջ ենք կանգնած, ապա որոշակի փոփոխություն է լինելու նաեւ գնաճի հետագծի վրա եւ, բնականաբար, մեր դրամավարկային քաղաքականության արձագանքի մեջ»,-ասաց Ստեփանյանը: