A
A
Վաղը հայտնի կլինի վարույթի արդյունքը
Վաղը՝ հունիսի 18-ին, ժամը 10:30-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կհրապարակվեն համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Nout.am» և «Այ թի մաստեր» ընկերությունների հանդեպ հարուցված վարչական վարույթների արդյունքները:
Հանձնաժողովը կհրապարակի նաև «Բարի Սամարացի», «ՔրաունՔեմիքալ» և «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերությունների կողմից ներկայացված դիմում-բողոքների վերաբերյալ որոշումները՝ վերջինների արտադրանքի կեղծման վերաբերյալ:
Հանձնաժողովի նիստում կհրապարակվեն նաև տնտեսվարողների կողմից անբարեխիղճ մրցակցության դրսևորման այլ դեպքեր ևս: