A
A
Գազպրոմը մտադիր է կլանել Հայռուսգազարդին
Այսօր Գազպրոմի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Ալեքսեյ Միլլերի եւ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հանդիպումը:
Նրանք քննարկել են գազի ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հիմնական հարցերը՝ այդ թվում, Գազպրոմի մասնակցությունը Հայաստանի էներգետիկ նախագծերին:
Քննարկվել են Հայաստանի սպառողների համար ռուսական գազի գնագոյացման հարցը:
Հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ Հայռուսգազարդ ընկերությունում Գազպրոմի մասնաբաժինը 100%-ի հասցնելու մասին:
Ներկայումս Հայռուսգազարդում Գազպրոմի մասնաբաժինը 80% է:
Այս մասին նշված է Գազպրոմի պաշտոնական կայքում: