Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիզվառելիքը բաշխել են ծանոթ-բարեկամի

Տնտեսություն
6f0fb65d31f99a286c1aaff579adbe18

Խախտումներ են հայտնաբերվել Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում՝ կապված պետական աջակցությամբ մատչելի գներով դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի բաշխման գործընթացի հետ։

Խախտումներ ու չարաշահումներ են կատարվել դիզելային վառելիքի և պարարտանյութերի բաշխման գործում։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչության պետ Սոնա Ղարիբյանը։

«Առավել շատ խախտումներ մեր տեսչությունը հայտնաբերել է Արարատի մարզում: Բացահայտված դեպքերը արտառոց են, մենք ստուգել ենք 20-27 համայնք»,-նշեց տիկին Ղարիբյանը։ Ըստ նրա, ցուցակներում գրանցված են եղել այնպիսի մարդիկ, ում անհրաժեշտ չի եղել դիզվառելիք կամ պարարտանյութ։ Յուրաքանչյուր մարզում պետությանը հասցվել է 83 մլն դրամի վնաս։

Արդյո՞ք համապատասխանում են իրականությանն այն լուրերը, որ Մխչյան գյուղում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, իր եղբայրն ու բարեկամներն օգտվել են դիզվառելիքից։

«70 հազար լիտրից ավել դիզվառելիք բաժանվել է 15 անձի։ Իսկ պարարտանյութի մասով չեմ հիշում, բայց թիվը փոքր էր։  Ցուցակում գրված չի եղել Հովիկ Աբրահամյան, եղել է՝ Հովհաննես Աբրահամյան, Հենրիկ Աբրահամյան։ 35 հազար լիտր դիզվառելիք գրանցված է եղել Հովհաննես Աբրահամյանի մասով»,-ասաց նա։

Տիկին Ղարիբյանը տեղեկացրեց նաև, որ ստուգումների արդյունքները կամփոփվեն այս շաբաթվա վերջ և հայտնաբերված խախտումների փաթեթը կուղարկեն Հատուկ Քննչական Ծառայություն։